Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վիլյամ Սարոյան. «Ամեն ինչ, որ գրել եմ, մի տեսակ երգ է»

Վիլյամ Սարոյան. «Ամեն ինչ, որ գրել եմ, մի տեսակ երգ է»
09.03.2014 | 22:37

Սերը միակ բանն է, որ մարդկանց ուրիշ է դարձնում:

-

Միշտ էլ մեկը պիտի լինի կողքիդ, որ թեկուզ գիտի` դու վատն ես, լավը չես, բայց սիրում է քեզ:

-

Ես ամենից շատ հավատում եմ երազանքներին, քան թե փաստերին:

-

Միշտ ատել եմ աշխատանքը: Սիրում եմ ծիծաղ, խաղ, երևակայություն:

-

Ատեցեք չարությունն ու ստորությունը, բայց ոչ չար ու ստոր մարդկանց:

-

Ծիծաղիս մեջ էլ թախիծ կա:

-

Մեր ուզածը սեր է և փող:

-

Ինչ լավ է ապրելը, ուր էլ որ ապրես:

-

Երազում էի հավերժ արև երկնքում և աշխարհը լի ջերմությամբ:

-

Չսխալվելն էլ է երբեմն սխալ:

-

Անթույլատրելի է ու անվայել պահանջներ ունենալ մեկնումեկից, բացի ինքդ քեզնից:

-

Կյանքն այսքան պայծառ է ու այսքան մաքուր ու այսքան վայրագ:

-

Ամեն ինչ, որ գրել եմ, մի տեսակ երգ է:

-

Ես թերևս ամենաջղային գրողն եմ, որին հանդիպել եմ:

-

Ես չեմ կարծում, որ իմ գրականությունը սենտիմետալ է, թեև մի շատ սենտիմենտալ բան է մարդ արարած լինելը:

-

Երկար ժամանակ մտածում էի, որ գրողն Աստված է, երբ վերջապես հասա Գի դը Մոպասանին, հասկացա, որ գրողը մարդ է:

-
Իմ բոլոր կերպարները ես ինքս եմ:

-

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն րոպե:

-

Բացի ողջ լինելուց՝ մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ